Ռուսաստանցի բլոգերը տեսանյութ է հրապարակել, որում ցույց է տվել, թե ինչպես է Coca-Cola-ի հազարավոր շշերի մեջ Mentos ավելացնելուց հետո հսկայական շատրվան առաջանում:

Նա եւ իր թիմը նախապես տաքացրել են կոլան: Յուրաքանչյուր շշի մեջ նրանք հատուկ խողովակներ են տեղադրել, որպեսզի շատրվանն ավելի հզոր լինի:

Mentos-ը գտնվել է խողովակի ներսում:

Փորձի համար պահանջվել է 40 օր: Նմանատիպ փորձ է առաջին անգամ ցուցադրվել Marek's Kid Scientists հեռուստաշոուի ժամանակ: Ավելի ուշ համացանցում սկսել են մեծ թվով նմանատիպ տեսանյութեր հայտնվել: