Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի մոտակայքում այսօր՝ հունվարի 3-ին, տեղի է ունեցել ՃՏՊ. տուժածներ չկան: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մոտ 22-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Զոհրաբ Մ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված: