«Թալեաթ-1» օպերացիան պրծավ նախորդ իշխանության ժամանակ, իսկ հիմա դոկտոր Նազիմն ու Ջեմալ փաշան են, այսինքն երեխաներին թունավորել, ծովը լցնելու փոխարեն հիմա գտել են մեթոդը, կարելի է ընդհանրապես փակել ծննդատները: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը:

«Սենց հերթով փակվելու են որբանոցները, ծերանոցները: Սա տեղահանության մեկ այլ ձեւ է»,-ասաց նա:

Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին Պավլիկ Մանուկյանն ասաց. «Ազգայնականները պետք է համախմբվեն, որ կարողանան այս վիճակից ժողովրդին դուրս բերեն: Ես արդեն ասել եմ, որ այս եւ բոլոր նախկին իշխանությունները ներկայացրած անձինք նույն կոյուղաջուրն են: Ոչ էլ վախենում եմ՝ խափանման միջոց կփոխեն, կգնդակահարեն, ժողովրդի աջակցություն եւ այլն: Ես ապստամբել եմ եւ ինքս եմ աջակցել ժողովրդին, ոչ թե ժողովրդից աջակցություն եմ ակնկալել»: