Unicode Consortium կազմակերպությունը 17 նոր էմոձի է ներկայացրել, որոնք օգտատերերին հասանելի կդառնան 2020 թվականի երկրորդ կեսին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես նշում է Emojipedia-ն, այդպիսի պիկտոգրամները, կհայտնվեն, մասնավորապես iOS-ի, Android-ի, WhatsApp-ի եւ Twitter-ի օգտատերերի մոտ։ Պորտալը նշել է, որ կախված պլատֆորմից՝ դրանց տեսակը կարող է մի փոքր տարբերվել։

Նոր պատկերների մեջ, մասնավորապես, կան արցունքն աչքին ժպտացող դեմք, նինձյա, մատրյոշկա, անատոմիականին մոտ սիրտ, թոքեր, պինյատա, հապալաս, բուլղարական տաքդեղ, սպիտակ արջ, փոկ, մամոնտ եւ շատ այլ բաներ։

Սոցցանցերի օգտատերերին գրավել է ժեստը, որը նկարագրվել է որպես «ծալված մատներ»։ Շատերն այն համեմատել են «իտալական ժեստի» հետ։

Կլինեն նաեւ էմոձիներ գենդերային-չեզոք մարդկանցով։ Մասնավորապես, խոսքը քողով ու ֆրակով մարդու մասին է, որը կերակրում է երեխային։ Այս բոլոր էմոձիները հասանելի կլինեն նաեւ թե՛ տղամարդ, թե՛ կին տարբերակներով։ Բացի այդ, ներկայացված է «գենդերային-չեզոք Կլաուս էմոձի»՝ սուրբծննդյան թասակով։