Վերաքննիչ դատարանը քննում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով բերված բողոքը: Նախագահում է դատավոր Արմեն Դանիելյանը:

Բողոքը բերել է դատախազությունը, դատարանում այն ներկայացնում է դատախազ Պետրոս Պետրոսյանը: Բողոքը վերաբերում է առաջին ատյանի դատարանի որոշմանը, որը բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը գործի նյութերն ամբողջ ծավալով տրամադրելու վերաբերյալ:

Պաշտպանական կողմը ներկայացնում են փաստաբաններ Արամ Վարդեւանյանը եւ Հովհաննես Խուդոյանը: