Երկրում ստեղծվել է շատ խորը սահմանադրական ճգնաժամ, որն իր հերթին հանգեցրել է նաեւ քաղաքական ճգնաժամի։ Այս մասին այսօր՝ փոտրվարի 7–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը։

Նրա խոսքով՝ նախկինում նենգափոխվել է երկրի գործող Սահմանադրությունը, իսկ այսօր գործող իշխանության գործարանավորման մակարդակում նկատվում է սեփական գործողական առաքելության չգիտակցում եւ պետականության վերաբերյալ գիտելիքնեեւրի պակաս, ինչի արդյունքում ճգնաժամն ավելի է խորանում։

«Հանրաքվե անցկացնելն հակասհմանադրական որոշում է։ ԱԺ կանոնակարգ սահմանասրական օրենքը հստակ սահմանում է, որ սահմանադրական փոփոխություն կատարելու համար նախագիծը պետք է ուղարկվի նաեւ Սահմանադրական դատարան, որը դրական որոշում  կայացնելուց հետո այն հետ է ուղարկում։ Առաջին ընթերցմամբ չընդունվելու պարագայում օրինագիծը պետք է դուրս գա շրջանառությունից»,– ասաց սահմանադրագետը։

Խոսելով՝ անցկացվելիք հանրաքվեին՝ Այվազյանն ասաց, որ դրա իմաստը կայանում է նրանում, որպեսզի ժողովուրդը կարողնա հստակ արտահայտել իր կամքը։

«Որպեսզի այդ կամահայտնությունը լինի լեգիտիմ, իշխանությունը պետք է ներդնի բոլոր ջանքերը հանրաքվեի անցկացման համար հասարակության մեջ ապահովելու ներդաշնակության ու հանդուրժողականության մթնոլորտ։ Չի բացառվում նաեւ հասարակության տարբեր շերտերի միջեւ բախումները, հակամարտությունը։ Այս պարագայում հանրաքվեն չի կարող արտահայտել ժողովրդի կամքը, ինչն անցկացվում է անհանդուրժողականության, փոխադարձ ժխտողականության մթնոլորտում»,– ասաց Այվազյանը։

Նրա խոսքով՝ այս Ճգնաժամը հանգուցալուծելու գործում կարեւորում է նախագահի դերը. «Այս թնջուկը լուծելու գործում առաջին եւ ամենաակտիվ դերակատարը պետք է լիներ նախագահը, ինչը մենք տեսնում ենք, որ չկա։ ՀՀ վարչապետը եւ ԱԺ–ն պետք է պաշտոնական գրությամբ պետք է դիմեին ՀՀ նախագահին, նրան ստիպելու, պարտադրելու որպեսզի նա միջոցներ ձեռնարկեր խնդրի լուծման կապակցությամբ»։

Այվազյանի խոսքով՝ այս քայլին գնալ Սահամանադրության խախտմամբ, դրանից կարող են օգտվել նաեւ հաջորդ իշխանությունները եւ կրկին խախտեն այն. «Եթե ուզում ենք իրավունքի գերակայության միջոցով ազատվել ՍԴ ադամներից, դա հնարավոր չէ անել Սահմանադրությունը խախտելու միջոցով անել, որքան էլ ՍԴ դատավորները ենթակա լինեն հեռացման։ Այդ նախադեպը հնարավորություն կտա իշխանության եկած հետա ուժերին կրկին խախտել Սահմանադրությունը»։