Nissan ընկերությունը կիսվել է արտասովոր տեսահոլովակով, որը բացահայտում է GT-R Nismo «լիցքավորված» սպորտքարի գովազդային նկարահանումների գործընթացը: 608-ուժային կուպեի արագությանը համապատասխանելու համար տեսախցիկով մեքենան պատրաստվել է մեկ ուրիշ GT-R-ից՝ ամրացնելով թափքին նկարահանող սարքավորումը հիրոկայունացուցիչներով, գրում է Մոտոր-ը:
GT-R Nismo-ի մասին արդյունավետ գովազդային տեսահոլովակ ստեղծելու համար հրավիրվել է ավտոմոբիլային մրցավազքի հայտնի փորձագետ Մաուրո Կալոն: Մասնագետն առաջարկել է կիրառել որպես օպերատորական մեքենա ոչ թե ամենագնացը, այլ մեկ այլ GT-R կուպեն. այդ որոշումը թույլ է տվել հաղորդել տեսահոլովակին ավելի դինամիկ զարգացում:
Հատուկ ալյումինե կարկասն ամրացրել են հենց թափքին ե՛ւ առջեւից, ե՛ւ հետեւից, այնպես որ անհրաժեշտության դեպքում նկարահանող սարքավորումը կարելի է տեղափոխել բեռնախցիկի գոտուց դեպի առջեւի մասը 20 րոպեի ընթացքում: Կոնստրուկցիան ունիվերսալ է. ամրացնել եւ կայունացնել կարելի է տարբեր քաշ եւ չափսեր ունեցող տեսախցիկներ:
Նկարահանման գործընթացը վերահսկում է չորս մարդ. բացի վարորդից, սրահում գտնվում է օպերատորը, ռեժիսորն ու ֆոկուս-փուլերը: Հետեւում նստածների համար ընթացքը բարդ էր, քանի որ GT-R-ի երկրորդ շարքում շատ նեղ է: Չնայած դրան՝ օպերատորների թիմն անվանել է GT-R-ը «իդեալական ավտոմեքենա կինոնկարահանումների համար»:











