Քաղաքային իշխանությունները մշտապես վերահսկողություն են իրականացնում ՊՈԱԿ-ներում եւ իրենց ենթակա այլ կազմակերպություններում: Այս մասին, այսօր` փետրվարի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը` մեկնաբանելով Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը:

«Վերահսկողությունը մեկ հիմնական նպատակ է հետապնդում` մանկական հաստատություններն ապահովել առավել որակյալ սննդով»,- նշեց նա` հավելելով, որ միջադեպի մանրամասներին ծանոթ չէ:

Հիշեցնենք, որ օրերս մամուլում սկանդալային տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը իր մոտ է կանչել մանկապարտեզների տնօրեններին սննդի մատյաններով, ապա զանգահարել է Ոստիկանություն: