Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց տնտեսության մեջ զարգացել եմ, փորձը լիարժեք տիրապետում եմ, ձեռքս պուլսի վրա է: Այս մասին այսօր՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով տնտեսական հեղափոխության հեռանկարներին:
«Ես առաջին օրն եմ ասել, որ էդ սկզբունքով, էդ ծրագրով տնտեսական հեղափոխություն չի կարող լինել: Դրա համար պետք է առողջացման ծրագիր՝ փոքր ու միջին բիզնեսի, գյուղատնտեսության, երիտասարդ ընտանիքների: Գոնե ինչ-որ ունեցվածք, որ ունեցել են, բանկերի վարկերի տակ է, դա պետք է հետ վերադարձվի, որ մարդիկ զգան, որ հեղափոխության քայլ է կատարվում:
Գարունը գալիս է, գյուղերում ոչ սերմ կա, ոչ մեխանիզացիա կա, ոչ սալյարկա կա, ոչ սելիտրա կա, ինչո՞վ պետք է մարդիկ զարգանան, ի՞նչ տնտեսական հեղափոխությանմասին է խոսքը:
Երբ տնտեսական հեղափոխության մասին հայտարարվեց, 650 հազար ընտանիքից ունեինք 1,5 մլն վարկառու: Արդեն տնտեսական հեղափոխությունից 1 տարի անցամ, այդ 1,5 մլն վարկառուն պետք է դառնար 1.2 մլն, մեկ մլն, բայց դարձել է 1,65 մլն: մարդիկ հիմա մտածում են լույսը չբացվի, որ չգան տունը տանեն, հողը տանեն:
Կարող է տնտեսական աճ կա, բայց դա չի ազդել մարդու առօրյայի, ապրելակերպի վրա»,-ասաց Ծառուկյանը:











