Մարտի 6-ին Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Իդլիբի հարցով հանդիպումը:

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Պուտինի հետ բանակցությունների անցկացումից հետո Էրդողանը զրուցել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Իր մոտ կանչելով Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուին՝ Էրդողանը, մոռանալով, որ իր մոտ բարձրախոսը միացված է, Լավրովին հարցրել է՝ նրանք արդյոք շփվե՞լ են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ:

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը նրան պատասխանել է արդեն առանց բարձրախոսի: