ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ Բրյուսելում քննարկում է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հետագա քայլերը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Քննարկում ենք Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հետագա քայլերը»,- գրել է վարչապետը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը կորոնավիրուսի տարածման պատճառով մեկնարկել է առանց ձեռքսեղմման: