Հենց հիմա վայրէջք ենք կատարում Ագարակում: Այս մասին Facebook-ի իր էջում, ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այդ պահին գտնվում է ուղղաթիռի մեջ:

«Հայաստանի ամենահարավային կետից կսկսենք «ԱՅՈ»-ի քարոզարշավը: Լինելու է շատ ակտիվ քարոզարշավ, շատ հետաքրքիր, շատ կարեւոր ասելիքներ կան, կարեւոր խոսակցություն է լինելու: Հույս ունեմ, որ ձեր բազմաթիվ հարցերի պատասխանը կտա: Լավ եղեք, դուխով»,-նշեց նա եւ ուղիղ եթերում ցույց տվեց, թե ինչ է կատարվում ուղղաթիռի ներսում:

Ուղղաթիռում Փաշինյանի հետ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նշենք, որ սահմանադրական հանրաքվեն նշանակված է ապրիլի 5-ին: