Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվել է սեղմել ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգի մեկնած ձեռքը։
Թուրքական Sabah–ի փոխանցմամբ՝ Բրյուսելում ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպումից հետո տեսախցիկների առաջ ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը ձեռքը պարզել է, սակայն Էրդողանը կորոնավիրուսից պաշտպանվելու շրջանակներում խուսափել է ձեռքսեղմումից եւ ասել «կորոնա»։ Այս խոսքերը ծիծաղ են առաջացրել դահլիճում։











