ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 11-ին, Սիսիանում քարոզարշավի շրջանակներում արտասանել է հանրաքվեի մասին իր նոր բանաստեղծությունը:

«Հեղափոխությանը ասում եմ «Այո»» վերնագրով բանաստեղծությունը Փաշինյանը Մեղրիում կարդացել էր, այս անգամ փորձեց անգիր ասել:

Բանաստեղծությունը, սակայն, կիսատ մնաց. Փաշինյանը շարունակությունը չհիշեց, ինչն առաջացրեց իր եւ ներկաների ծիծաղը: