Այն ուժերը, որոնք Հայաստոնւմ իշխանության բերեցին ոմանց, Արցախում սատարում են «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավարին։ Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը։

Նրա խոսքով՝ տարբեր ուժեր փորձում են պառակտում մտցնել Արցախում։

«Տեսնում ենք՝ սորոսական այն խմբերը, որ նեթափանցել են Արցախ եւ այս կամ այն ձեւով սատարում են, որեւէ մեկ թեկնածուի։ Տեսնում ենք այն գերտերությունների մասնակցությունը, որոնք ամեն ինչ անում են, փորձում են պառակտել, տարանջատել Արցախի ժողովրդին՝ իրենց սեւ գործն աելու համար։ Նախ մեր անվտանգությունը, երկրորդը՝ Ղարաբաղի հարցի լուծման այն ֆորմատը, որը վերջերս ավելի բուռն է սկսվել քննարվել։ Ես դրա մասին հայտարարություններ եմ արել՝ Բրատիսլավայում, Ժնեւում, Մյունխենում կայացած հանդիպումների ժամանկ, այն է՝ Արցախում համատեղ բնակության փաթեթ»,-ընդգծեց Վիտալի Բալասանյանը:

Բալասանյանի խոսքով՝ նախկին ընտրությունների եւ այս ըտնտրությունների միջեւ մեծ տարբերություն կա, քանի որ ժամանակները փոխվել են, պահանջներն այլ են․ «Տարածաշրջանը պայթունավտանգ է։ Չկար մերձավոր արեւելք, չկար Իրան-Ամերիկա բախումներ, չկար Բոլթոնի ծրագիր, չկար այնպիսի քաղաքակն թիմ, որը հիմա ՀՀ-ում է ձեւվորվել եւ չենք իմանում, թե ուր է տանում Հայաստանը եւ ուր է տանում Արցախը եւ ինչպիսի տեսլական է ներկայացրել գոնե Արցախի հարցի լուծման կապակցությամբ։ Մենք չգիտենք, դա անորոշություն է, ժամանկները փոխվել են եւ Արցախի ժողովուրդը պետք է ոչ ասի բոլոր այդ բաղասական երեւույթներին։ Պետք է այո ասի այն թեզերին, որը ներկայացնում է գեներալ Բալասանյանը»։

Բալասանյանի խոսքով՝ թույլ չեն տալուր, որ եվրոպական կեղծ արժեքները մուտք գործեն Արցախ․ «Եվրոպական կեղծ ժողովրդավարությանը, ԼԳԲՏ համայնքներին, ծննդյան վկայականում սեռը չնշելուն, Ստամբուլյան կոնվենցիաներին, եկեղեցու դեմ պայքարողներին, բոլորին ոչ ենք ասելու, այսօր էլ ենք ոչ ասում, վաղն էլ ենք ոչ ասելու, հավերժ ոչ ենք ասելու»: