Ես Ադրբեջանի նախագահին կասեի, որ անհրաժեշտ է հրաժարվել կարծրատիպերից, որ չի կարելի պետականաշինության գործընթացը կառուցել ատելության, նացիզմի վրա, որ մենք Ադրբեջանի ժողովրդին չենք դիտարկում, որպես թշնամի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի թեկնածու Դավիթ Բաբայանը՝ պատասխանելով հարցին՝ ընտրվելուց հետո, եթե միջնորդներին հաջողվի բաց հանդիպում կազմակերպել Ադրբեջանի նախագահի հետ, 2–3 նախադասությամբ ի՞նչ կասեիք նրան, որոնք կլինեին նաեւ ուղերձ միջազգային հանրությանը։

Բաբայանի խոսքով՝ միակ խոչընդոտը ատելության տարածումն է. «Եթե իրենք մսուր մանկապարտեզներից երեխաներին հայերի նկատմամբ սրսկում են ատելություն, ի՞նչ փոխընդունելի տարբերակի մասին պետք է խոսք գնա։ Նրանք մեզ դիտարկում են, որպես թշնամի, որպես նույնիսկ ոչ լիարժեք մարդկային էակներ։