Երրորդ երկրներից ԵՏՄ երկրներ առաջին անհրաժեշտության դեղերի եւ բուժապրանքների առանց մաքսատուրքի ներկրումը կարող է երկարաձգվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նա հիշեցրեց, որ Հայաստանի նախաձեռնած նորմերը սահմանվել էին 6 ամսով: «Ինչ վերաբերում է ապրանքների պաշարին, ապա Հայաստանում նման խնդիր չկա: Մասնավոր հատվածի ջանքերը դրական ազդեցություն են գործում այդ գործոնի վրա»,- նշեց նախարարը: