Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեղադրել է տեսանյութ, և հետևյալ գրառումն արել.

«Մեր «Սու-30CM» ռազմական ինքնաթիռները հսկում են մեր օդային սահմանները»։

ՀՀ Զինված ուժերի օդաչուները նոր ավիացիոն տեխնիկայի յուրացման ծրագրի համաձայն ուսումնամարզական պլանային թռիչքներ են իրականացրել Սու-30ՍՄ կործանիչներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։