Մարտի 22-ին Էջմիածնի Շահումյան փողոցի բնակարաններից մեկը ահազանգով մեկնած ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները հայտնաբերել են 53-ամյա տանտիրոջ դին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից։ Դեպքի վայր են ժամանել նաև փորձաքրեագետներ, քննիչներ ու դատաբժիշկ։ Դիակի զննությամբ գլխին վնասվածքներ են հայտնաբերվել։ Միայնակ բնակվող տղամարդուն սպանել էին։ Հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները սկսել էին օպերատիվ միջոցառումներ իրականացնել։ Ժամեր տևած տարաբնույթ գործողությունների շնորհիվ իրավապահները տեղեկություններ են ձեռք բերել, որ դիակի հայտնաբերումից ժամեր առաջ 53-ամյա տղամարդուն հյուրընկալվել է Արտիմետ գյուղում բնակվող ընկերը։ Նրանց միջև կենցաղային հարցերի շուրջ վեճ է սկսվել, ինչի ընթացքում 36-ամյա տղամարդը դեռևս չպարզված առարկայով հարվածներ էր հասցրել տանտիրոջ գլխին, ապա` գնացել Արտիմետ։ Նույն օրը, ժամը 13. 30-ի սահմաններում, Արտիմետ գյուղում կասկածվողը հայտնաբերվել, բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, ապա ներկայացվել դեպքի նախաքննությունը վարող մարմնին։ Նա ձերբակալվել է։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

ԱԱԾ տնօրենի հետ նորից պետք է հանդիպենք. անհայտ կորածի հարազատ

5 եւ 6-րդ դասարաններում գրքերի վարձավճարը զրոյանում է. նախարար

Անհայտ կորած անձանց միջազգային օրվան ընդառաջ մամուլի ասուլիս

Սեպտեմբերը կսկսենք էպոսով. Ժաննա Անդրեասյան

Ինքնшսպանության դիմած զինծառայողը նամակ է թողել. նոր մանրամասներ I ԼՈՒՐԵՐ I 12:00

Լավրովը՝ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության մասին

Ժաննա Անդրեասյանի մամուլի ասուլիսը' նվիրված նոր ուսումնական տարվա մեկնարկին

Ունեզրկվելու հերթը Հովիկ Աբրահամյանին է. մամուլի տեսություն

Բաքուն ուշադիր հետևում է Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը I ԼՈՒՐԵՐ I 09:30

Հազարավոր լույսերի հեքիաթային «քաղաքը»՝ Ներքին Մոնղոլիայի Օրդոս քաղաքում

Արցախցի կինը 4 երեխաների հետ մնացել է դրսում

«Ես էլ արխային էի, որ դու մեզ տեր ես». վիճաբանություն քաղաքացու և Աջափնյակի թաղապետի միջև