Հոգեբան Միհրդատ Մադաթյանն ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ Արցախի Հանրապետության նախագահի եւ Աժ ընտրություններին մասնակցող քաղաքացին լուսանկարել է իր քվեաթերթիկը։

Դիտորդները ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ ուսումնասիրեցին ընտրողի հեռախոսը։

Հանձնաժողովի նախագահը հանդիմանեց քաղաքացուն, թե ինչո՞ւ է լուսանկարել, եթե գիտի ընտրություն կատարելու օրենքը. «Դուք իրավունք չունեք նկարելու»։

Դիտորդները վերցրին քաղաքացու հեռախոսը եւ տեսան, որ քաղաքացին ընտրել է «Ազատ հայրենիք» կուսակցությունը։

Դիտորդները խնդրեցին քաղաքացուն, որպեսզի հեռացնի այդ լուսանկարը։

Դիտորդի հարցին՝ որքա՞ն գումար են տվել, որպեսզի ընտրություն անի, քաղաքացին ասաց, որ իրեն գումար չեն տվել։