Երկրում մի համաճարակ է, որ ոչ մի խոշոր պետություն չի կարողացել դրա բուժման ձեւը գտնել. ընդամենը պետք է հետեւողական քայլեր արվի, որպեսզի մենք կարոզանանք խուսափել դրանից։ Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

«Այնքան էլ ուշքս չի գնում մեր առողջապահության նախարարի համար, բայց մեր առողջապահության նախարարության աշխատակիցները անում են ամեն ինչ»,-ասաց նա:

Միքայելյանը խոսեց նաեւ գաղտնալսման մասին օրենքի նախագծից. «Հարգելի ժողովուրդ, ,մի քանի ամիս առաջ օրենք ընդունեցինք, որ ոստիկանությունն  էլ կարող է գաղտնալսել։ Իշխանությանն ի՞նչ պրոբլեմ կա գաղտնալսելու, տարրական բաներ կան, որ պետք  չէ ուռճացնել, այստեղ յուրաքանչյուրիս կարող են գաղտնալսել, բայց հրապարակային եկել ենք, կառավարությունը օրենքի նախագիծ է ներկայացրել, որ այպիսի բան պետք է լինի։ Մենք անում են մի քայլ, թե ինչքանով օգուտ կտա, 1 հոգու օգուտ կտա, 5 հոգու, 10 հոգու կամ ընդհանրապես օգուտ չի տա, բայց քայլ է արվում, իսկ գաղտնալսման հետ կապված պրոբլեմ չկա, յուրաքանչյուրիս կարող են գաղտնալսել, պետք չէ շինել չգիտես ինչ տրագեդիա, որ աշխարհի վերջն ա, իշխանությունն  այս ի՞նչ է անում։ Իշխանությունը բան չի անում, ընդամենը հետեւում է, որ մեր քաղաքացիների կյանքը փրկեն: Իրիկունը, որ սոցցանցերում նայեցի, տեսա թե ինչ քննադատություններ է գնում իշխանությունների հանդեպ, ես վախենում էի, որ բանից չեմ վախեցել սաղ կյանքս, ասի չգնա՞մ կողմ քվեարկեմ, խայտառակ լինեմ։ Մի բան եմ հասկացել՝ բոլորս անզոր ենք խարհն է անզոր այս համաճարակի դեմ պայքարելու համար, բայց նման քայլերով պետք է կարողանանք կանխենք, դեմն առնենք»:

Միքայելյանի խոսքով այս օրենքի նախագիծը կօգներ նաեւ, որպեսզի սուտ ինֆորմացիան չտարածվի մասնավորապես նշելով կեղծ ահազանգերը կապված ռումբի տեղադրամն հետ․ «Իմ ուշքն էլ չի գնում այս օրենքի նախագծի համար, բնական է նախագծում թերացումներ կան, բայց եկեք Հռոմի պապ չդառնանք, ավելի կաթոլիկ չենք, բայց ամեն մեկիս արած հետեւողական քայլը կօգնի ազգաբնակչությանը»: