Արացխում 12 տարի լինելով վարչապետ եւ մոյւս թեկնածուն ել լինելով ԱԳ նախարար, իրենց պետական ողջ ռեսուրսն օգտագործում էին, որպեսզի վարչական լծակը ծառայի քարոզարշավի ժամանակ միայն իրենց եւ հստակ երեւում էր, թե ովքեր էին ՀՀ–ում ասօրվա խամաճիկային իշխանության կողմից հովանավորություն եւ երաշխավորություն վայելող թեքնածուները։ Այս մասին այսօր՝ ապրիլի 3–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Այլընտրանքային  քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը։

Նրա խոսքով՝ Արցախի մարտի 31–ի համապետական ընտրությունները անցել են զանգվածային խախտումներվ. «Արայիկ Հարությունյանի, Սամվել Բաբայանի եւ Մասիս Մայիլյնաի աջակիցները մեքենաների վրա քարոզչանյութերը փակցված գալիս, կանգնում էին ընտրատեղամասից 5 մետր հեռավորության վրա եւ մեքենայից իջնում էին 5 հոգու հետ, մյուս 5 հոգին ապահովում էին, որպեսզի իրենց կողմից գումար ստացած մարդիկ, մոտենան եւ կատարեն ընտրությունը։ Այսպիսով՝Արցախի ընտրություններն անցան վախի ու սարսափի մեջ, ընտրախախտումները զանգվածային էին եւ այս ընտրությունները չպետք է ճանաչվեին ՀՀ–ից եկած վիրուսակիր հանդիսացող դիտորդների կողմից, որոնք նաեւ բարձրաստիճան չինովնիկներ են այսօր»։