Այս կառավարությունն ունի լուրջ կադրերի խնդիր, բայց կան կադրեր, ինչպես բոլոր կառավարություններում, որ նորմալ գլուխները կախ աշխատում են եւ ուշադրություն դարձրեք, ով լայվ չի մտնում, այստեղ–այնտեղ չի երեւում, ով PR չի անում ինքն իրեն, հենց նրանք էլ լավ աշխատում են։ Այս մասին այսօր՝ ապրիլի 8–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մեդիափորձագետ Կարեն Քոչարյանն՝ անդրադառնոլով կորոնավիրուսի պայմաններում կառավարույան աշխատանքին։
«Դրանց մեջ են ավելի շատ Տիգրան Ավինյանը, Դավիթ Անանյանը, ուժայիններին մի կողմ դնենք, Կենտրոնական բանկի կառավարիչը, ինչ որ մարդիկ կան, որոնք իրենց տեղերում եղել են, կան ու ակդ աշխատանքը երեւում էլ է, որովհետեւ եթե ինչ որ բաներ չի փլվել 2 տարվա մեջ, հենց այդ մարդկանց աշխատաքնի շնորհիվ է»,– ասաց նա։
Քոչարյանի խոսքով՝ ինքը պարետատան աշխատանքը բավականին լավ է գնահատում. «Իհարկե ուշացած մտցրեցին, կարելի էր ավելի շուտ մտցնել, բայց դա կոնկրետ պարետատատն աշխատանքի հետ կապ չունի, որովհետեւ նույն այդ պարետը սահամանադրական այդ բաներին չէր մասնակցում»։
Նրա խոսքով՝ այն, որ կառավարությունը կադրերերի լուրջ խնդիր ունի, խոսում են նույնիսկ նրա մոլի կողմանկիցները եւ դրա մասին պետք է մտածի, առավել եւս հիմա։
«Բոլորս պատրաստվում ենք ոչ թե առողջապահական ճգնաժամի, այլ պոստկորոնովիրուսային տնտեսական ճգնաժամի, որտեղ պետք են մասնագետներ։ Կապ չունի արդեն, թե ինչ է մտածում այս կամ այն մարդը Բագրատյանի մասին, Վարդան Արամյանի մասին, Վաչե գաբրիելյանի մասին, ես հիմա տնտեսագետների անուններ եմ ասում։ Այդ մարդկանց պետք է հավաքել մի սեղանի շուրջ, փորձել լսել, գալ ընդհանուր հայտարարի, ոնց դուրս գանք այս ճգնաժամից։ Սա իմ կարծիքն է, բայց համոզված եմ շատերի կարծիքն է, որովհետեւ ես խոսել եմ մարդկանց հետ, այդ թվում նաեւ տնտեսագետների եւ վերլուծաբանների հետ։ Մեկս մյուսին մեղադրելով տակից դուրս չենք գալու ու որ փլվի բոլորս ենք մնալու այդ փլատակյների տակ»,– ասաց Քոչարյանը։
Լրագրողի դիտարկմանը, որ նույն Բագրատյանն անընդհատ ասում է, բայց ոչինչ տեղից չի շարժվում, մեդիափորձագետը պատասխանեց. «Միեւնույն է շարունակում է ասել, չեն լսում, բայց շարունակում է ասել, ինչ որ մի պահի կսկսեն լսել»։











