Մենք մեր գործողությունները բաժանել ենք 4 փուլի. հիմա հիմնականում 3-րդ փուլում ենք, որը ենթադրում է ինտենսիվ տեղորոշման խիստ գործիքակազմի օգտագործում, խիստ սահմանափակումներ եւ թեստավորման ծավալների աճ: Այս մասին ԱԺ-ում արտակարգ դրության ռեժիմը 30 օրով՝ մինչեւ մայիսի 14-ը երկարաձգելու մասին կառավարության որոշման նախագիծը ներկայացնելիս նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Նա ներկայացրեց առաջին, երկրորդ փուլերը. «Առաջին փուլում, փետրվարի 23-ին Հայաստանը փակել է Իրանի հետ սահմանը, մարտի 1-ին հաստատվել է առաջին դեպքը, մարտի 13-ին փակվել են ուսումնական ու մշակութային հաստատությունները, մարտի 14-ին կողմերի համաձայնությամբ 10 օրով փակվել ենհայ-վրացական սահմանը, որը մինչ այժմ փակ է: Մարտի 16-ին հայտարարվում է արտակարգ դրություն մեկ ամսով: Ձեւավորվել է պարետատուն:
Իրականացվել է հաստատված դեպքերիշ փումների շրջանակի ճշգրտում, վարակվածների մեկուսացում, արտերկրից ժամանողների համար որոշ սահմանփակումներ: Այդ փուլում վարակը բերովիից վերածվել էր կլաստերայինի, վարակը տարածվել է Երեւանում եւ արձանագրվել են դեպքեր 7 մարզերում:
Երկրորդ փուլում մարտի 23-ին ՀՀ ողջ տարածքում հայտնաբերվում են որոշ տնտեսական սահմանափակումներ: Նույն օրը օրենսդրորեն ամրագրվում են պհանջները խախտողների համար տույժերն ու տուգանքները: Մարտի 24-ին պետական համակարգն անցնում է արտակարգ կառավարման եւ սկսում է գործել օպտիմալ բեռնվածության: Մարտի 25-ին հայտարարում է ինքնամեկուսացման եւ ազատ տեղաշարժի սահմանափակումների մասին: Մարտի 26-ին արձանագրվում է կորոնավիրուսից առաջին մահվան դեպքը:
Կիրառվել է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակում՝ բացի կենսական կարիքների համար բավարարման սահմանափակ վայրեր այցելությունից: Մեքենաներում երկուսից ավելի անձանց սահմանափակում, միջմարզային եւ ներմարզային կանոնավոր ուղեւորափոխադրումների արգելք, լարված համաճարակային երկրներից քաղաքացիների մուտքի արգելք, խանութներում տարեցների սպասարկման համար ժամեր են սահմանվել, սանիտարահամաճարակային կանոններ, հանրային տրանսպորտի ախտահանում, խախտումների համար տույժերի ու տուգանքների կիրառում»,-հայտարարեց Ավինյանը:
Նա հավելեց, որ այս փուլում մենք ունեցել ենք տնտեսական գործունեության բաց տեսակները գյուղոլորտում, հանքարդյունաբերույթյան, սննդամթերքի եւ խմիչքների արտադրության, առեւտրի՝ միայն սննդամթերքի, դեղորայքի մասով, առողջապահության, պետական կառավարման օպտիմալ բեռնվածությամբ, ֆինանսական հատվածի կրկին օպտիմալ բեռնվածությամբ թույլատրված գործունեությունը:
«Փակ են եղել մշակող արդյունաբերության մեծ մասը, անշարժ գույքի հետ կապված գործունեությունը, մասնմագիտական, գիտական, տեխնիկական գործունեությունը, վարչական օժանդակ գործունեությունը մեծամասամբ, կրթությունը, կացությունը եւ հանրային սնունդը, զվարճությունները, հանգիստը, սպասարկումը, ՏՏ ոլորտի որոշ գրասենյակներ, եթե չեն աշխատում առցանց»:
Փոխվարչապետը նշեց, որ 3-րդ փուլը առաջարկում են երկարաձգել մինչեւ ապրիլի վերջ. «Հիմնական իրադարձությունները հետեւյալն են. Մարտի 31-ին սահմանափակումները խստացվել են եւ երկարաձգվել մինչեւ ապրիլի 12-ը:
Մարտի 31-ը ԱԺ-ի կողմից ընդունված օրինագծով ստեղծվում են տեղորոշամն իրավական հիմքերը:
Ապրիլի 7-ին կառավարության կողմից ձեւավորվում են իրավական լիարժեք հիմքեր արտակարգ դրության ժամանակ պետության կարիքների համար մասնավոր իրավունքի որոշ սահմանափակումների համար
Ապրիլի 11-ին որոշում է կայացվում սահմանափակումների երկարացման մասին:
Առաջնահերթություն է համարվում վարակման ինտեսնիվությունը կառավարելի պահելը, այսինքն գործակիցը պետք է լինի 1-ից ցածր: ԿԼիրառվող սահմանափակումները կարող են խստացվել կամ թուլացվել՝ կախված յուրաքանչյուր շաբաթվա դինամիկայից: Այս ընթացքում ընդլայնվում են մեկուսացման վայրերը, թեստավորման քանակը, անհտական պաշտպանիչ միջոցները»:











