Առաջարկում եմ ընդլայնել կառավարության սոցիալական աջակցության ծրագրերի շահառուների ցուցակը կորոնավիրուսի հետեւանքների դեմ պայքարի շրջանակներում: Այս մասին ապրիլի 14-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
Պատգամավորը կոչ արեց պետական աջակցություն ցուցաբերել կանոնավոր ուղեւորափոխադրումներով զբաղվող մարդկանց, որովհետեւ արտակարգ դրության պատճառով նրանք ծանր իրավիճակում են հայտնվել:
Բացի այդ, ըստ նրա, օգնության կարիք ունեն նաեւ կրթական ծառայություններ մատուցող մասնավոր հաստատությունները, ինչպիսիք են մանկապարտեզները եւ դպրոցները: Խորհրդարանականը շեշտեց, որ վերը նշված ոլորտներում քաղաքացիները մի շարք խնդիրների են բախվել: Սամսոնյանն իր գործընկերներին տեղեկացրեց նաեւ, որ վերջին օրերին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հարյուր հազարավոր հաղորդումներ է ստացել քաղաքացիներից, որոնք վերաբերում են նաեւ կորոնավիրուսի հետեւանքների դեմ պայքարին ուղղված սոցիալական աջակցության ծրագրերին: Այսպիսով, քանի որ ծրագրերը բարդ լեզվով են շարադրված, շատ քաղաքացիների համար դժվար է հասկանալ` նրանք շահառուներ են, թե ոչ: Այս կապակցությամբ պատգամավորը կոչ արեց լուծել այդ հարցը եւ մեխանիզմներ մշակել` համապատասխան տեղեկատվությունն ավելի մատչելի ձեւով տրամադրելու համար:











