Տնտեսական աջակցության գործիքներն ուղղված են այն ոլորտներին, որոնք տեսանելի են պետության համար, եւ ամբողջ հարցն այն է, որ այն կարող հնարավորություն չունենալ նույնականացնել որոշ տնտեսվարող սուբյեկտներին եւ պարզել` արդյոք նրանք հարկեր վճարել են, թե ոչ: Այս մասին ապրիլի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը` պատասխանելով հարցին, թե ինչ վիճակում է հասարակական տրանսպորտի վարորդների հետ կապված հարցը: Նա հավելեց, որ կառավարությունը դեռ շարունակում է քննարկումները բնակչությանն աջակցություն ցույց տալու միջոցառումների վերաբերյալ:

ՀՀ էկոնոմիկայի մյուս փոխնախարար Վարոս Սիմոնյանն էլ, իր հերթին, շեշտեց, որ հասարակական տրանսպորտի շահագործումը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում եւ նպաստում է վարակի տարածմանը: «Տեղաշարժի սահմանափակումը նշանակում է, որ հասարակական տրանսպորտի օգտագործումը պետք է արգելվի»,- ասաց նա` խոսելով այն ծանր սոցիալական իրավիճակի մասին, որում հայտնվել են վարորդները եւ նրանց ընտանիքները: