Երեւանյան մտածողությունից դուրս եկեք, թոշակառուն ոտքո՞վ է հասնելու կենտրոն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց ԼՀԿ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը։
«Ինքնամեկուսացումը շատ արդիական թեմա է ներկայումս, կորոնավիրուսն այդ մասին զգացնել տվեց մեզ՝ քաղաքաբնակներիս, մինչդեռ գյուղական բնակավայրերում այդ առումով ոչինչ չի փոխվել, որովհետեւ հեռավոր բնակավայրերի բնակիչներն, այսպես թե այնպես, տարիներ շարունակ ինքնամեկուսացած են։ Նրանք ինքնամեկուսացած են, որովհետեւ հասարակական տրանսպորտ չի աշխատում, ճանապարհները բզկտված վիճակում են, շատ համայնքներ տաքսիներ անգամ չեն գնում»,- ասաց պատգամավորը։
Պագամավորը նկատեց՝ կան հեռավոր բնակավայրեր, որոնք հեռու են մարզկենտրոնից, այդ դեպքում թոշակառուն ինչպիսի միջոցներով պիտի հասնի կենտրոն՝ թոշակը ստանալու համար.
«Հիմա այդ ինքնամեկուսացած թոշակառուներին ասում ենք՝ քո կենսաթոշակն այսուհետ ստանալու ես կանխիկ եղանակովԼ։ Ինչ է, կենսաթոշակառուն պատահական մեքենայո՞վ է հասնելու կենտրոն։ Պատկերացնո՞ւմ եք Արեւիսից կենսաթոշակառուն ինչպես պիտի հասնի Սիսիան, որ անկանխիկ եղանակով ստանա իր թոշակը։ Ոտքո՞վ է գնալու, թե՞ տաքսիով՝ ծախսելով 5 հազարից 7 հազար դրամ դեպի Սիսիան եւ վերադարձ։
Կոչ եմ անում Կառավարությանը՝ երեւանյան մտածողությունից մի պահ դուրս գալ եւ մտածել գյուղերում ապրող մեր կենսաթոշակառուների մասին»։











