Ոստիկանության Կենտրոնական բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Աճեմյան փողոցի 50-ամյա մի բնակիչ վարչական տարածքում գողություններ է անում: Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո ապրիլի 9-ին, ժամը 17-ի սահմաններում, կասկածվողը Սայաթ-Նովայի պողոտայի եւ Նալբանդյան փողոցի խաչմերուկից բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին:

Պարզվել է, որ նա մարտ ամսին Մաշտոցի պողոտայի երկու ընկերությունների սրահներից համակարգիչներ է գողացել, նախորդ տարվա դեկտեմբերին Հյուսիսային պողոտայի մի շենքից` էլեկտրական սղոց: Հունվարին բացել էր Տերյան փողոցի խանութներից մեկի դուռը, բայց ինչ-ինչ պատճառով գործն ավարտին չէր հասցրել:

Հանգամանքները պարզվում են:

Միջոցառումներ են ձեռնարկվում` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: