Մեզ քննդատում են, որ աջակցություն չենք ցուցաբերում չգրանցված, օրավաձով աշխատողներին, բայց մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ օրավարձով աշխատողների առնվազն 90, եթե ոչ 100 տոկոսին հասնում ենք այս ծրագրով, գումարած 9-րդ ծրագրով, 7-րդ ծրագրով, 11-12 ծրագրերով: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Օրավարձով աշխատողները որեւէ տեղ հստակ գրանցված չեն, որ մենք նրանց անուն, ազգանունով, հասցեով գտնենք, դրա համար գտնում ենք անուղղակի: 9-րդ ծրագրող երեխաների միջոցով, 11-12 ծրագրով գազի ու հոսանքի բաժանորդ լինելու բերումով, եւ 7-րդ ծրագրով երեխայի սպասելու բերումով: Մեր կանխավարկածն այն է, որ օրավարձով աշխատողներն այս 5 ծրագրերից որեւէ մեկում, որոշ դեպքերում 2-ում կարող են լինել»,-ասաց վարչապետը: