5G ցանցի ներդրումը կարող է բացասաբար ազդել մարդկանց առողջության վրա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց բնապահպան Սիլվա Ադմյանը:

«Սպառնալիքի տակ կհայտնվեն նաեւ կենդանիները, թռչուններն ու մեղուները, որոնք կարեւոր դեր ունեն մոլորակի էկոհամակարգում»,- ասաց նա՝ հավելելով, որ գաղափարը, հավանաբար, կապ ունի ամբողջ աշխարհում մարդկանց վերահսկելու ձգտման հետ:

Սիլվա Ադամյանը նշեց, որ մի քանի տարի առաջ ներդրված 4G համակարգերից ճառագայթումն արդեն լուրջ ազդեցություն է ունենում կենդանիների եւ թռչունների վրա: