Կենտրոնական բանկի նախագահի ընտրության քվեարկությունը կկայանա վաղը՝ ապրիլի 17-ին: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

Նշենք, որ այդ պաշտոնին հավակնում է մեկ թեկնածու՝ Մարտին Գալստյանը:

Քվեարկությունը կանցկացվի վաղը ժամը 10:30-12:30-ին։