Գյուղացիական վարկերի համար դիմած տարբեր ֆերմերներ դիմել են ինձ ու ասել, որ անգամ գերազանց վարկային պատմություն ունենալու դեպքում բանկերը տարբեր պատճառաբանություններով ձգձգում են վարկերի տրամադրումը: Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Անգամ մասնավոր զրույցներում նշում են, որ այո, կառավարությունից, ԿԲ-ից մեզ վևրա կա պոզիտիվ պրեսինգ, բայց մենք նաեւ մեր ռիսկերը պետք է ապահովագրենք: Նորից ուզում եմդիմել առեւտրային բանկերին եւ ասել՝ գանանացանը սկսված է եւ եթե դուք գյուղացիական վարկերը պետք է ձգձգեք, ապա մենք դրանով ուղղակի ձախողելու ենք կառավարության կողմից այս ֆորսմաժորում հաստատված միջոցառումներից մի քանի ծրագիր»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

Նա նաեւ հարց ուղղեց ԿՀ նախագահի թեկնածուին. «Ինչպես եք գնահատում այն հարցին, որ այս փուլում կասեցվեն կենսաթոշակային կուտակային գումարների գանձումը 1974 թվականից հետո ծնված քաղաքացիներից: Սա նաեւ մի քանի տնտեսագետների խորհուրդն է, որ արդեն կուտակային ֆոնդերում կուտակված գումարները պետության կողմից այս փուլում տեղաբաշխել տնտեսության մեջ»:

Նաիրա Զոհրաբյանի ելույթի ժամանակ լույսերը գնացին, ինչին Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց՝ «Հոպ: Մենակ ինձ հետ կարա սենց բան լինի, որ լուսերը հանգեն»: Երկար ժամանակ պատգամավորը չէր կարողանում զսպել ծիծաղը: