Այսօր բազմաթիվ մեր հայրենակիցներ կան, որ ուզում են վերադառնալ ու կարանտինը անցկացնել Հայաստանում: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Նախ մենք խնդիր ունենք այդ մարդկանց ՀՀ հասցնելու հարցում, բայց այստեղ մեկ այլ խնդիր էլ կա, թե մենք որքանով ենք պատրաստ այդքան հոսքեր ընդունելու: Մենք հիմա ռեալ պատկերացում չունենք ցանկացողները 100 է, հազար է, թե մի քանի տասնյակ հազար: Նաեւ չգիտենք, թե ինչպես է այս ամենը փոխվելու առաջիկա շրջանում: Մենք փորձում ենք հասցնել մեր հայրենակիցներին այն օգնությունը, որը կարող ենք»,-ասաց նա: