Բացահայտվել է iPhone 12-ի դիզայնը, հաղորդում է Lenta-ն:

Այս մասին հայտարարել են YouTube բլոգեր EverythingApplePro-ն եւ լրագրող Մաքս Վեյնբախը:

Նրանց խոսքով՝ iPhone 12, 12 Pro եւ 12 Pro Max մոդելներից մեկը կստանա TrueDepth էկրանի կտրվածք, 68,61 միլիմետր լայնությամբ կորպուս, դիսփլեյի լայնությունը՝ 2,52 միլիմետր:

Ինսայդերների խոսքով՝ ստորին հորիզոնական շրջանակի լայնությունը կկազմի 2,3 միլիմետր, ինչը կդառնա «մղձավանջ բոլոր Android   սմարթֆոնների համար»:

Ինսայդերները նաեւ վստահ են, որ  նոր ֆլագմանը կստանա Smart Connector  միակցիչ աքսեսուարների միացման համար: Սմարթֆոնը կթողարկվի կորպուսի բաց կապույտ, մանուշակագույն եւ բաց նարնջագույն գույներով: