ՌԴ-ում ՀՀ դեսպանության աշխատակիցների մի մասն ինքնամեկուսացման մեջ է` հայրենիք վերադառնալ ցանկացող հայրենակիցների հետ շփումից հետո: Այս մասին ապրիլի 21-ին կայացած ճեպազրույցին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը:
Փոխնախարարը հիշեցրել է, որ դիվանագետների աշխատանքը կապված է ուղղակի շփումների հետ, եւ հայրենակիցներին կոչ է արել, որպեսզի, երբ նրանք նստած են օդանավակայանում կամ այլ վայրում, ակտիվորեն շփվում են միմյանց հետ, չթաքցնեն ախտանիշների առկայությունը կամ ընտանիքի անդամի հիվանդության փաստը:
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանը լքել չցանկացող որոշ հայրենակիցների կողմից ախտանիշները թաքցնելու այդ ցանկության արդյունքում դեսպանատան աշխատակիցների մասը, ովքեր ուղղակիորեն շփվել են նրանց հետ, ինքնամեկուսացված են: «Ինչպես պարզվել է, մեր հայրենակիցներից ոմանց մոտ արդյունքները դրական են»,- հայտնել է փոխնախարարը:











