ՀՀ–ում, որեւէ քրեական գործ չի կարող կարճվել, փակվել այդ թվում դաշնակից պետության միջամտությամբ: Այս մասին այսօր՝ ապրիլի 22–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ՌԴ արգործնախարար Սերգեյ Լավրովի երեկվա հայտարարությանը՝ կապված ՀՀ–ում ռուսական ընկերությունների նկատմամբ քրեական գործերի հետ:

«Լավրովն իր խոսքի վերջում ասաց, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել նախագահ Պուտինի եւ վարչապետ Փաշինյանի միջեւ եւ հույս հայտնեց, որ ամեն հարց քննարկվում է։ Նա որոշակի դժգոհյություն արտահայտեց ՀՀ–ում հարուցված քրեական գործերից, բայց նաեւ ասաց, որ համագործակցություն կա, քննարկում ենք, կլուծվեն։ Ես էլ ասում եմ հետեւյալը՝ ՀՀ–ում որեւէ քրեական գործ չի կարող կարճվել, փակվել այդ թվում դաշնակից պետության միջամտությամբ»,-ասաց Մարուքյանը: