Կյանքի առաձնահատկությունն է, որ ահազանգում են չլուծված, ոչ թե լուծված հարցերի մասին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 23-ին, կառավարության նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաինյանը՝ անդրադառնալով պայմանագրային զինծռայողների, սպայական կազմի եւ նրանց ընտանիքի անդամների համար բուժծառայությունները 100 տոկոսով պետպատվերի տակ մտցնելու որոշմանը:
«Լրատվամիջոցների առաջին էջերին երբեք չեն լինի վերնագրեր, որ ամեն ինչ կարգին է, որովհետեւ եթե ամեն ինչ կարգին է, որեւէ բան գրելու անհրաժեշտություն չկա:
Մենք հաղորդակցության խնդիր ունենք, ակնկալիքները պետք է ճշգրիտ ձեւակերպենք, որ հետո մարդիկ չմտածեն, թե պտական մակարդակով իրենց խաբում են: Սա շատ կարեւոր է»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ փաստորեն աջակցության շրջանակն անսահմանափակ չէ եւ ցավոք, երբ որեւէ բան պետպատվերից դուրս է մնում, մարդիկ ընկալում են, որ պետպատվերը իրականում չի գործում:











