Գեղարքունիքում, Շիրակում եւ Լոռիում ձմեռը վերադարձել է. մարզերում առատ ձյուն է տեղում։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ի ժամը 14:40-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց եւ Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Արագածոտնի մարզի Ապարան, Գեղարքունիքի մարզի Սեւան, Ճամբարակ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցքի (բուք), Ամասիայի տարածաշրջաններում եւ Գյումրի քաղաքում տեղում է ձյուն:

Նշենք, որ երեկ հայտնել էինք, որ ապրիլի 23-ին Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, տեղ-տեղ՝ ամպրոպ, կարկուտ: Հնարավոր է հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը կնազի 8-10 աստիճանով: