ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկին, թե յուրաքանչյուր ընտանիքի պետք է բաժանել 100 հազար-ական դրամ, իսկ յուրաքթանչյուր թոշակառուի մեկ ամսվա հավելյալ մեկ ամսվա թոշակ տալ՝ առանց բացառության:
«Հիմա էլ վերջին մեկ ամսում առաջարկ են անում, թե եկեք պետական գանձարանի փողերը հանենք բաժանենք ժողովրդին: Բաժանենք, բայց դրանով լուծվելո՞ւ է հարցը: Բա դրանից հետո ի՞նչ է լինելու: Իսկ երբ գանձարանում էլ փող չլինի, մենք գիտե՞նք, թե այդ ժամանակ մենք որքան փողի կարիք ենք ունենալու, մենք գիտե՞նք, թե որոնք են լինելու մեր կենսական կարիքները: Շատ հեշտ է այդ ամենն ասելը:
Հետեւաբար իմ առաջին գործը օպերատիվ մարտահրավերներին արձագանքելն է: Ես հասկանում եմ, որ բոլորս տուժելու ենք, մեկի հեղինակությունն է տուժելու, մյուսի տնտեսությունը, երրոդի սոցիալական վիճակը: Բայց իմ խնդիրն է, որ երկիրը այս իրավիճակից դուրս գա հնարավոր նվազագույն կորուստներով, ինչը չի նշանակում, որ այդ կորուստները փոքր են լինելու»,-ասաց Փաշինյանը:











