«Հակատուբերկուլյոզային դիսպանսերում» աշխատել է 19 բժիշկ, որից 11-ն արդեն աշխատանքի է տեղավորվել տարբեր բուժհաստատություններում. Միջին բուժանձնակազմից 7-ը եւս արդեն աշխատանք։ են գտել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց քէաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը՝ անդրադառնալով նրան, որ դիսպանսերը լուծարվել է:
«Մնացածի հետ կապված մեր վարչությունն օգտնել է, հետագայում էլ կօգնենք, որ աշխատանքով ապահովենք: Դժբախտավար բոլորին չենք կարող ապահովել»,-ասաց նա՝ խոստովանելով, որ դիսպանսերում աշխատակիցների թիվը 62-63 է:
Դիտարկմանը, որ դիսպանսերի սենյակները համապատասխանում էին չափանիշներին՝ 14-15 քմ տարածք ունեին, իսկ պոլիկլինիկաների սենյակները փոքր են, Բաբինյանն ասաց. «Ժամանակին Երեւանում գործում էր 22 տուբկաբինետ, որոնք չէին համապատասխանում սանիտարահամաճարակային նորմերին ու պահանջներին: 2014 թվականին դրանցից 13-ը փակվել են: Մնացել է 9 կաբինետ, որոնք մատուցում են տուբերկուլյոզային ծառայություն: Դրանք բոլոր համապատասխանում են նորմատիվներին»:
ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը անդրադառնալով դիսպանսերը լուծարելու որոշմանը եւ մարդկանց առանց աշխատանքի մնալու հանգամանքին, ասաց. «Մենք պետք է որոշակի դիմադրություն ցուցաբերենք առողջապահության նախարարի այս փոքրիկ կապրիզներին, որովհետեւ մինչեւ կորոնավիրուսի ի հայտ գալը մենք հիշում ենք, որ ՁԻԱՀ-ի կենտրոնը միացնում էին Նորքի ինֆեկցիոնին եւ շատ կարճ ամանակ անց տեսանք, թե նույն Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը որքան կարեւոր ու ֆունկցիոնալ է մեզ համար: Այսպիսի երեւույթների պարբերաբար ենք հանդիպում: Ցավալի է, որ մենք որեւէ կերպ չդիմադրեցինք եւ այս հարցով շատ ավելի լուրջ կողմ չներկայացրեցինք, որ այս կենտրոնը չփակվեր»:











