Կառավարությանը ներկայացրած օրենսդրական փոփոխություններից մեկն այն է, որպեսզի գործող իշխանությունները հնարավորություն ունենան պետբյուջեի միջոցները վերաբաշխել կորոնավիրուսով պայմանավորված պայմաններում: Այս մասին այսօր «2020-ի պետբյուջեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում հայտարարեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Մանե Թանդիլյանը:
Նրա խոսքով՝ «Լուսավոր Հայաստանը» նման հնարավորությունը աննպատակահարմար է համարում, քանի որ դա ոչ ադեկվատ քայլ է ստեղծված ճգնաժամի հետեւանքների դեմ պայքարի համար: «Արտակարգ դրության ժամկետը շուտով կավարտվի, եւ կառավարությունը փորձում է ինքնուրույն վերաբաշխել պետբյուջեի միջոցները»,-ասաց Թանդիլյանը:











