Արթուր Դանիելյանը հիվանդանոցում է, հենց հիմա Ոստիկանությունը խոչընդոտում է մեր մուտքը 1-ին հիվանդանոցի ընդունարանից։ Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ:

Սամսոնյանը ենթադրում է, որ ոստիկանները ժամանել են Դանիելյանին ձերբակալելու համար, ով, ամենայն հավանականությամբ, կոտրվածք ունի:

Ավելի ուշ նրանց միացած Կոնստնտին Տեր–Նակալյանն ասել է . «Ինչպես գիտեք՝ այսօր միջադեպ է տեղի ունեցլ Արթուր Դանիելյանի եւ Ալեն Սիմոնյանի միջեւ։ Մենք մտավախություն ունենք, որ ուզում են ծածկադմփոց անելով, Արթուրին մեկուսացնելով ձերբակալման որոշում կայացնել։ Արթուր Դանիելյանը փողոցում պատահաբար տեսել է Ալեն Սիմոնյանին, ով եղել է առնվազն ՊՈԱԿ-ի Հովոյի հետ։ Ալեն Սիոնյանը բարեւել է, Արթուրը բարեւին պատասխանել է, ինչից հետո Ալեն Սիմոնյանը հարվածել է Արթուրին։ Արթուրը եղել է մենակ, նրա բոլոր հետագա գործողությունները եղել են ինքնապաշտպանության ելնելով»։

Հիվանդանոց է գնացել նաև իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Նա ոստիկաններից պահանջել է թույլ տալ իրեն հանդիպել Դանիելյանի հետ՝ որպես փաստաբան:

Ոստիկանները քիչ առաջ թույլ տվեցին Մելիքյանին այցելել Դանիելյանին։

Նշենք, որ ավելի վաղ «Ադեկվադ» միաբանության անդամներից Կոնստանտին Տեր-Նակալյանը Facebook-իր իր էջում հրապարակել է իրենց միաբանությունից Արթուր Դանիելյանի լուսանկարը եւ գրառում արել: 

«Ալեն Սիմոնյանը հարձակվել է փողոցում զբոսնող Արթուր Դանիելյանի վրա»,-նշել է նա:

Իր հերթին ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը Facebook-ի իր էջում գրել է, որ հարձակման է ենթարկվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։