Ազգային ժողովի Պետաիրավական հանձնաժողովը նիստ է հրավիրել, որի օրակարգում 19 հարց է:

Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազը հանձնաժողովի նիստում կներկայացնի «Հայաստանի Հանրապետության դատախազության 2019 թվականի գործունեության մասին» հաղորդում:

Բացի այդ, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը կներկայացնի Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ 2018-2019 թվականների հաղորդում: