Եվրոպայում եւ Հայաստանում աճեցրած ծիրանների միջեւ որակի առումով կիլոմետրերի տարբերություն կա: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանում աճեցրած ինտենսիվ սորտերն իրենց համային հատկանիշներով շատ-շատ զիջում են ՀՀ-ում աճող տեղական սորտերին: Դա լուրջ խնդիր է: Երբ մի ժամանակ մեծերն ասում էին՝ բա մեր ժամանակ լոլիկը էս համն ունե՞ր, ինձ թվում էր, թե դա ուղղակի տարիքային խնդիր է, բայց այսօր մենք բախվում ենք այդ խնդրին: Ու դա վերաբերում է բոլոր գյուղմթերքներին: Մենք պետք է ճիշտ բալանս գտնենք քանակի ու որակի միջեւ»: