Կորոնավիրուսի առումով մենք հայտնվել ենք աշխարհի 15 վատագույն վիճայւմ գտնվող երկրների ցուցակում։  Այս մասին Սաթիկ Սեյրանյանի «PRESSING» հեղինակային ծրագրին ասել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Նրա բնորոշմամբ՝ կորոնավիրուսի պատճառով տնտեսությունը փլուզվում է, իսկ կառավարությունը պատասխանատվությունը «գցում է վրայից»։

«Շինարարություն են անում, մտել եմ, ասում եմ՝ էս ինչ եք անում, ինչո՞ւ դիմակ չեք կրում, ասում են՝ առողջապահության նախարարությունն է ասում՝ դա չի օգնում, առողջապահության նախարարությունը գլուխը պատին է տալիս։ Մարդը չունի ինտելեկտ, այնպես են խոսում, կարծես իրենք համաճարակաբանից ավելի լավ գիտեն ամեն ինչ։ Ռուսաստանում ու Բելառուսում հիվանդների թիվը մեծ է, բայց այնտեղ տասնյակ հազարներով են թեստավորում, եթե այստեղ շատ թեստավորեն, շատ ավելին կլինի վարակվածների թիվը։ Խայտառակ ձեւով երկիրը տանում են դեպի․․․ Եվ առողջապահության նախարարը, որն իմ կարծիքով, որեւէ բանի ընդունակ չէ, պատասխանատվությունը գցում է վրայից»։

Ըստ Բագրատյանի՝ «մեզ փրկեց, որ ԲՑԺ ենք անում, նաեւ վիտամին d-ն, որը հայերի սննդամթերքի մեջ ավելի շատ է։ Իսկ Ֆրանսիայի, Իտալիայի եւ Իսպանիայի տունը քանդեցին ծերանոցները, մարդիկ այնտեղ ծերանալիս տեղափոխվում են ծերանոց։ Կորոնավիրուսը բնական վիրուս է, արհեստական ճանապարհով չի ստեղծվել»։

Նախկին վարչապետի խոսքով՝ վարչապետի՝ բնակչության մեջ զբոսնելով լայվ անելը, տիկնոջ բուկլետ բաժանելն առանց դիմակի՝ ցածր ինտելեկտի նշան է։

Դիմելով բնակչությանը՝ Հրանտ Բագրատյանը կոչ է արել․ 

«Սիրելիներս, դիմակ կրեք, խանութներում հեռու մնացեք իրարից, ձեռնոց կրեք։ Մենք 1915 թիվ ենք տեսել, չենք կարող եւս մեկ աղետի առաջ հայտնվել»։