Չունեն էրուդիցիա՝ չունեն ինտելեկտ, կառավարության գործունեության գնահատականի վերաբերյալ հարցին ի պատասխան Սաթիկ Սեյրանյանի «PRESSING» հեղինակային հաղորդման ընթացքում  ասել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Ինչ վերաբերում է Փաշինյանին, նա ունի երկու հատկություն․ ենթադրում եմ՝ նա ունեցել է ծանր մանկություն։ Նա անընդհատ պետք է ինչ-որ մեկին վատություն անի, իշխանությունը չարաշահի՝ վատություն անելու համար։ Եթե օգնություն է հատկացնում, հետո երեսով է տալիս։ Երկրորդը՝ նրա հեղհեղուկ լուծումներն են։ Այս երկու տարվա մեջ ես ոչ մի լավ բան չեմ տեսել, որ արել է կառավարությունը, մի լուրջ հարց քննարկեն։ Ինչպես կարելի լուրջ վերաբերվել մի կառավարության, որը, օրինակ,  վերացրեց, գյուղատնտեսության նախարարությունը․ հրդեհների նախարարություն ունենք, գյուղատնտեսության, որով զբաղվում է 500 հազար մարդ, չունենք։ Ընդհանրապես նկատել եմ, որ ծույլ մարդիկ էրուդիցիա չեն ունենում․ չունեն էրուդիցիա՝ չունեն ինտելեկտ։ Բա ստերը, ստերը, որ վիճակագրությամբ հայտարարում են»։

«Ես 60 տարեկան եմ, բայց այդպիսի անհեթեթ բաներ չէի կարդացել», կառավարության հակաճգնաժամային ծրագրերի մասին ասել է Հրանտ Բագրատյանը․

«Կա մի քանի լուծում․ կառավարությունն օգնում է արտադրողին՝ վարկն է փակում, կամ օգնում է՝ եկամուտները լրացնելով, օգնում է սպառողին՝ եկամուտները ֆինանսավորելով»։

Ոլորտները, որոնք տուժել են, ըստ Բագրատյանի, պետք է 2/3-րդով հատուցվեն, տուրիզմը, ավիացիան․․․

«Դու ինչ գործ ունես, պարոն Փաշինյան, գնում հոսանքի վարձն ես փոխհատուցում, մյուսով՝ 3 տարեկան 7 ամսական երեխաներին ես օժանդակում․․․ Կամ Էդմոն Մարուքյանն ասում է՝ բերենք 100 հազար դրամ բաժանենք։ Հո այդպես պոպուլիզմով չի։ Բայց սա է ընտրել ժողովուրդը։ Ամիսներ անց տեսեք ինչ է լինելու, նույնիսկ կախարդական փայտիկը, որ ունեն Ստեփան Մնացականյանն ու Նիկոլ Փաշինյանը, նրանց չի օգնելու», ասել է նախկին վարչապետը։