Ազգային ժողովում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ամբիոնից շարունակելով իր ելույթը, հայտարարեց. «էն ո՞վ եկավ թաքուն մեջքից խփեց, մեջքից խփո՞ւմ եք, արա»։
Կատարվածի տեսագրություն ուսումնասիրելով՝ կարելի է ենթադրել, որ մեջքից խփողը եղել է Նիկոլ Փաշինյանի մտերիմներից, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը, որը հարձակվում է Մարուքյանի վրա, բռնում նրա գլուխն ու քաշքշում։
Եվս մեկ, ավելի թեթև հարված Մարուքյանը ստանում է մինչև այդ։ Նրան համընդհանուր քաշքշոցի մեջ ապտակում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը։











