ՀՀ քաղաքական վերնախավը այսօր՝ մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրվա առթիվ այցելու  «Հաղթանակ»-ի զբոսայգի՝ հարգանքի տուրք մատուցելու Երկրորդ համաշխարհային պատերազմի և Արցախյան ազատամարտի մասնակիցների հիշատակին։ Նրանք ծաղիկներ են խոնարհում անմար կրակի մոտ։

Առաջին Հաղթանակի զբոսայգի այցելեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նրան հաջորդեցին Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը, ապա փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Հաղթանակի զբոսայգի այցելեցին նաեւ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Արցախում է:

Նշենք, որ այս տարի կորոնավիրուսով պայմանավորված չի թույլատրվում մարդկանց հոսքը զբոայգի։

Հիշեցնենք, որ այսօր լինելու են նաև ուղղաթիռների շքերթ և տոնական համերգ։