ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը չի կարծում, թե ԱԺ-ում ծեծկռտութին հաջորդած՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը կարող էր բռնություն խրախուսել։ Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը։ 

«Վարչապետն այն անձն է եղել, որ երբեք բռնություն չի խրախուսել։ Իմ համար ամբողջ ելույթը ծափահարության արժանի է։  Եթե ամբողջ ելույթը լսեք, ուշադիր լինեք, դուք էլ ուշադիր լինեք ելույթին, դուք էլ պետք է ծափ տաք»,- ասաց նա։