Մեր հասարակությունը չափազանց դաժան է տղամարդկանց նկատմամբ: Այս մասին այօսր ԱԺ նիստում 2019-ին օմբուդսմենի գործունեության մասին զեկույցի քննարկման ընթացքում հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Սոնա Ղազարյանը:
«Էմոցիոնալ տղամարդը ծիծաղի առարկա է դառնում»,-նշեց պատգամավորը:
Նա նշեց, որ դա իր հերթին հանգեցնում է տղամարդկանց շրջանում ինքնասպանությունների:
«Վստահ եմ, որ դուք գիտեք, որ բանակում ինքնասպանությունները եւս բացառություն չեն: Սեփական էմոցիաների դրսեւորումը թուլության նշան չէ»,-նշեց Ղազարյանը:











